Այս պահին սիրիական կառավարական զորքերի վերահսկողության տակ են անցել ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք քաղաքներ և օբյեկտներ: Ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրերն են՝ Հրայթան, Անադան, Քաֆըր Համրա, Ջամիաթ Ազար, Թալ Նաբի Նուման, Ջամիաթ ալ-Ֆանար, Բաշքաթին, Բեիթ Ղազի, ալ-Հոութա, Քայլուն, Մաջինա: Ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներն են՝ երկրորդ էներգետիկ ասոցացիան, արաբական միության ասոցացիայի շենքը, ռազմիկների միության շենքը:

Շարունակվում է սիրական կառավարական զորքի առաջխաղացումը Աֆրինի ուղղությամբ: Թուրքական հրետանին սկսել է հրետակոծություն իրականացնել Աֆրինի մի շարք շրջաններում, մասնավորապես` Շարան շրջանի մի շարք գյուղերն է վերցրել նշանառության տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել