#ծննդատուն #սուտ #փող #PRADOվինուտի #քաղաքական_իմպոտենտ

Օրը սկսենք «բարի» լուրով

Ծննդատների «օպտիմալացման» պատճառների շարքում ներկայացվեց նաև «սարքերով հագեցած չլինելը», ինչի կապակցությամբ, օրինակ, Մարալիկում, ժողովուրդը սկսեց դրամահավաք իրականացնել, որպեսզի ձեռք բերի ընդհանուր 1 մլն (!) դրամ արժողությամբ 2 մոնիտոր:

Ձեզ եմ ներկայացնում ֆինանսների նախարարության կայքի (minfin.am) էլեկտրոնային բյուջեից տվյալ, որտեղ հստակ երևում է, որ նախորդ տարի «Առողջապահական կազմակերպությունների վերազինման» նպատակով նախատեսված 2 ՄԼՐԴ (միլիարդ!) դրամը չի ծախսվել, սակայն «օպտիմալացվող» ծննդատների համար անհրաժեշտ սարքեր չեն գնվել:
Կատարյալ միամտություն կլինի մտածել, որ ձեր ՍՏԻ նախարարը տեղեկացված չի եղել ծննդատներում սարքերի բացակայության մասին:

Չեմ բացառում, որ տարեվերջին (նոյեմբեր-դեկտեմբեր) այդ գումարը բյուջե չվերադարձնելու համար այն ծախսվել է արդեն միջինից բարձր հագեցվածությամբ հիվանդանոցի (օրինակ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ) համար նոր թանկարժեք սարք ձեռք բերելու (չեմ բացառում, որ գնումը իրականացվել է առանց մրցույթի) համար:

Փաստացի այս գումարը ծննդատների վրա ծախսելը «ափսոս» էր: Ծննդատները պետք է փակվեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել