14․12․2019թ․-ին ձեր սրտի նախարարն իր Ֆեյսբուքի էջում հրապարակել է մի տեսանյութ (տե՛ս նկարը), որում մի քանի դեռահասներ ռեստորանում նարգիլե են ծխում:

Չեմ ողջունում թե՛ երեխաների նարգիլե ծխելու և թե՛ նրանց ծնողների կողմից այդ նարգիլեն պատվիրելու փաստը, սակայն հաշվի առնելով, որ հրապարակված են անձնական տվյալներ, դիմել եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ այս երևույթի վերաբերյալ իրավական գնահատական ստանալու ակնկալիքով:
Այսօր ստացա պատասխանը, ըստ որի՝ ձեր սրտի նախարարի արարքը հերթական անգամ խախտում է մարդու իրավունքները:

Մեջբերում. «... Ձեր դիմումով բարձրացված խնդիրների կապակցությամբ տեսագրության մեջ նկարահանված երեխաները կամ վերջիններիս ծնողները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարին՝ պահանջելով, որ վերջինս հեռացնի իր գրառումը և տեսագրությունը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը կամ դատարան»:

Ցավում եմ, որ, դե յուրե լինելով առողջապահության նախարար, սույն էակը խախտում է մարդու իրավունքներն իր նախագծերի էմոցիոնալ փաթեթավորում տալու և առաջ մղելու նպատակով...

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից տրված ամբողջական պատասխանը կհրապարակեմ քիչ անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել