Վերը նշված անձիք պարբերաբար քննադատության են ենթարկում Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հիշեցնում է, որ բերման ենթարկված Կոնստանտին Տեր-Նակալյանն ու Նարեկ Սամսոնյանը լրատվականների (BlogNews.am, AntiFake.am) ղեկավարներ են։ Ստեղծված իրավիճակում պարզ է դառնում, որ վերը նշված անձիք բերման ենթարկվեցին և խուզարկվեցին իրենց ընդդիմադիր հայացքների համար։ Ինչպես հետագայում պարզվեց, նրանց կասկածում էին ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու մեջ, բայց նրանց մոտ ոչինչ չհայտնաբերվեց, ու նրանք ազատ արձակվեցին։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում իշխանություններին չպայքարել այլակարծության, ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակական-քաղաքական գործիչների և լրատվականների դեմ, չճնշել խոսքի ազատությունը՝ մասնավորապես ընդդիմադիր խոսքը։
Վախի մթնոլորտ ստեղծելու և րոպեական որոշումներին տուրք տալու իշխանության քայլերը մտահոգիչ են, իսկ ուժային կառույցների ներգրավումը այս գործընթացներին՝ անընդունելի։
Հատկանշական է, որ Նարեկ Սամսոնյանը, տևական ժամանակ լինելով 6-րդ վարչության շենքի մոտակայքում, բերման չենթարկվեց և միայն տան շքամուտքում «հայտնաբերվեց»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել