Սահմանադրական դատարանի նախագահի բնակարանում իրականացվող խուզարկությունն իրականացվում է այն նույն քրեական գործով, որի շրջանակներում Հրայր Թովմասյանը դեռևս անցած տարվա դեկտեմբերի 27-ին ներգրավվել է որպես մեղադրյալ։

Խուզարկությունն իր էությամբ և նպատակով անհետաձգելի քննչական գործողություն է, որի իրականացման դատավարական կարգը հստակ նախատեսված է Քրեական դատավարության օրենսգրքով։

Տարրական իրավական պատկերացումներ ունեցող ցանկացած անձ գիտակցում է, որ անձին մեղադրյալ ներգրավվելուց օրվանից մեկ ամիս անց նրա բնակարանում իրականացվող խուզարկությունը չի հետապնդում իրավաչափ նպատակներ և ռեպրեսիվ ուժի կիրառում է անձի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։

Ակնհայտ է՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ ցանկացած, անգամ տրամաբանության հետ աղերս չունեցող եւ իրավապես հիմնազուրկ հետապնդում, ռեպրեսիա եւկամ վերջինիս բարի համբավն արատավորող մանիպուլյատիվ տեղեկատվություն կամ գործողություն իշխող ուժի օրակարգում է։

Օրվա իշխանությունը չի հաշտվում անկառավարելի եւ անկոտրում սահմանադրական մարմնի առկայության հետ, առավել ես՝ չի հանդուրժում Հրայր Թովմասյանի պետականամետ եւ արդար կերպարը, ով, Սահմանադրական դատարանի իր գործընկերների հետ համատեղ այս ողջ ընթացքում իրավապահ մարմինների խոշորացույցի տակ ապրելով, դիմագրավեց մի շարք ճնշումների եւ ռեպրեսիաների։

Հ.Գ. Հասկանալի է, որ Սահմանադրական դատարանը՝ ի դեմս Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում. դադարեցրեք այն կուլ տալու փորձերը, կարող եք խեղդվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել