Հոլիվուդյան դերասանները՝ Բրեդ Փիթը և Ջենիֆեր Էնիսթոնը, զարմացրել են երկրպագուներին ամերիկյան կինոդերասաններին տրվող մրցանակաբաշխության ժամանակ իրենց ջերմ գրկախառնությամբ, գրում է TMZ-ն:

Հայտնի նախկին ամուսինները ջերմ զգացմունքներ են ցուցադրել տեսախցիկի առաջ կիրակի երեկոյան՝ հունվարի 19-ին, մրցանակների հանձնման արարողության ժամանակ:

Երկրպագուների ուշադրությունը գրավել է ոչ միայն դերասանների ջերմ գրկախառնությունը, այլ նաեւ Փիթի ժպիտը, երբ Էնիսթոնը բեմում մրցանակ է ստացել:

Դերասանուհին մրցանակ է ստացել «Լավագույն կանացի դեր դրամատիկ սերիալում» անվանակարգում, իսկ անմիջապես հետո Փիթը ստացել է «2-րդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:

Երկրպագուները սկսել էին կասկածել, որ Փիթն ու Էնիսթոնը վերականգնել են իրենց ռոմանտիկ հարաբերությունները, այն բանից հետո, երբ դերասանները միասին այցելել էին Մեքսիկայում գտնվող մանկատունը:

Անցյալ տարի գրվեց այն մասին, որ դերասանները վերամիավորվել են, ինչին մեծ ջանք են ներդրել Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ Ամալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել