ԱՄՆ-ը շարունակում է ամրապնդել Սիրիայի տարածքում սեփական ռազմական հենակետերը։
Մասնավորապես, հայտնի է դարձել, որ անցած մի քանի օրվա ընթացքում Իրաքի տարածքից Սիրիայի Հասաքա և Դեյր Զոր նահանգներ են անցել 120 բեռնատարներ՝ բեռնված սպառազինությամբ, մարտական ամենագնացներով և այլն։ Նպատակը Սիրիայի արևելյան էներգետիկ ռեսուրսներով հարուստ շրջաններում ամերիկյան ներկայության ամրապնդումն է։

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն Սիրիայի 3՝ Դեյր Զոր, Հասաքա և Ռակկա նահանգներում ունի 11 ռազմական հենակետեր։ Դեռևս հոկտեմբերի 15-ին, երբ դեռ ընթանում էր Թուրքիայի «Խաղաղության աղբյուր» ռազմագործողությունը, ամերիկացի զինվորականները Դեյր Զորի արաբական ցեղախմբերի առաջնորդների հետ հանդիպմանը խոստացել էին, որ շարունակելու են մնալ տարածաշրջանում և աջակցել իրենց դաշնակիցներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել