2000-ականներին մի կարճ շրջան աշխատեցի ՄԱԿ-ի Մարդկային զարգացման հայաստանյան զեկույցի կոորդինացման վրա։ Մարդկային զարգացման ցուցանիշներից մեկը մայրական մահացությունն էր, որը Հայաստանում բարձր էր։ Այն առավել բարձր էր Գեղարքունիքի մարզում, որտեղ մեծ տոկոս էին կազմում տանը ծննդաբերությունները։ Հիմնական պատճառն այն էր, որ մարզը մեծ էր, ծննդատները՝ հեռու, եւ մայրերին պարզապես շատ անհարմար էր այդքան ճանապարհ կտրելը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել