Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հավաք է անցկացրել սահմանային զորամասերի հրամանատարական կազմի հետ: Մի շարք ընթացիկ հանձնարարակաների շարքում ինձ համար առանձնահատուկ աչքի ընկան մի շարք հանձնարարականներ, որոնք Հասանովի կողմից տրվել են Իլհամ Ալիևի անունից: Մի քանիսին անդրադառնամ:

«Առաջինը՝ հրամայվում է բոլոր սահմանային զորամասերում այսուհետ կրակային պատրաստությունն անցկացնել մարտական զենքի գործածմամբ: Երկրորդ՝ սահմանային զորամասերի հրամանատարական կազմին, սերժանտական կազմին ընդգրկել տարբեր ուսումնական ծրագրերի մեջ՝ ընդհուպ արտասահման գործուղելու համար: Երրորդ՝ հակառակորդի կողմից կրակի ռեժիմի խախտման դեպքում գործել տվյալ պահի կարևորությունից ելնելով և պատասխանել ըստ նպատակահարմարության, առանց նախապես կենտրոնական հրամանատարականից թույլտվության սպասելու»:

Այս վերջինով, ըստ էության, թույլ է տրվում Ադրբեջանի շարքային զինվորին ցանկացած պահի կրակել հայկական դիրքերի ուղղությամբ և գրանցել, որ իբրև թե պատասխանել է մեր կողմից արձակված կրակոցին...

Ալիևի այս քայլը պարզապս տանում է սահմանում լարվածության ուժեղացման, և սա ուղիղ կապ ունի իրենց երկրի ներքին քաղաքական կյանքի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել