Կաթնագեղձի քաղցկեղն ամենատարածված օնկոլոգիական հիվանդությունն է կանանց շրջանում, որը կարող է երկար զարգանալ առանց տեսանելի ախտանշանների։ Կրծքում շոշափվող կոշտուկները, որպես կանոն, հայտնվում են արդեն հիվանդության ուշ փուլերում։

Ուրիշ ի՞նչ ախտանշաններ կարող են մատնանշել կաթնագեղձի քաղցկեղի մասին։

Մասնագետների խոսքով՝ հարկավոր է ուշադրություն դարձնել հետեւյալ ախտանշաններին.

  • կոշտացումներ կրծքում կամ թեւատակերում,
  • երկու կրծքերի չափերի կամ ձեւի տարբերություն,
  • պտուկի ձգում,
  • արտադրություն պտուկներից,
  • մաշկի կուտակում մի տեղում, նարնջի կճեպ կամ ոչ մեծ փոսեր կրծքի մաշկի վրա,
  • կրծքի մաշկի կարմրություն կամ թեփոտում,
  • միակողմանի սուր կամ ձգող ցավ։

Այս ախտանշաններից յուրաքանչյուրի դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի։

Մասնագետերը հիշեցնում են, որ կրծքի քաղցկեղն ավելի հաճախ կանանց մոտ առաջանում է 65-69 տարեկանում, բայց ոմանց մոտ հիվանդությունն սկսվում է շատ ավելի վաղ, հատկապես եթե կա ժառանգական նախատրամադրվածություն, ուստի խորհուրդ է տրվում ամեն տարիքում, անգամ ամենաերիտասարդ, ուշադրություն դարձնել այն ախտանշաններին, որոնք կարող են մատնանշել կրծքի քաղցկեղի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել