Ուսանողական խորհրդի նախագահին ապօրինաբար ձեռնաշղթաներով բերման ենթարկելու հետ կապված ԵՊՀ-ում ստեղծված անառողջ իրավիճակի շուրջ բազմաթիվ համալսարականներ արձագանքեցին: Մի մասը՝ հրապարակային, մի մասը՝ հեռախոսազանգերով ու նամակներով: Միայն վարչապետ Փաշինյանի անձնական ռեյտինգի շնորհիվ պետական պաշտոններ ստանձնած նախկին ուսխորհրդականները ոչ մի կերպ չարձագանքեցին: Համալսարանից և Ուսանողական խորհդից ստացան առավելագույնը, ինչ հնարավոր էր, իրենց կենսագրությունը զարդարեցին ուսխորհրդում լինելու տողով ու ձայն-ծպտուն չհանեցին աղաղակող խայտառակության մասին, որը վերաբերում էր իրենց այդքան բան տված կառույցին: Գիտեմ, որ կարդում եք, գիտեմ, որ վատ եք զգում, չէ՞ որ տակավին վերջերս «դուխով» գլխարկներ էիք կրում, ձեզ «դուխով» մարդկանց տեղ էիք դնում, իսկ հիմա պարզվեց, որ անգամ «դուխ» չունեք արձագանքելու ձեզ այդքան հարազատ, ձեզ այդքան բան տված կառույցի հետ կապված աղաղակող խայտառակությանը: Իսկականից որ, Ատելության կուսակցություն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել