Գերմանացի դերասանուհի, հեռուստահաղորդավար և նախկին սուպերմոդել Հայդի Քլումն Instargram-ի իր էջում անկեղծ լուսանկար է հրապարակել, որում կեցված է ընդունել լոգարանում:

Լուսանկարում 46-ամյա Քլումը փրփուրով լցված վաննայում է և ցուցադրում է մերկ ազդրը: Նա վառ դիմահարդարում ունի, իսկ մազերը պոչ են հավաքված: Մոդելը գրառման նկարագրության մեջ, որն ավելի քան 70 հազար լայք է հավաքել, բարի գիշեր է մաղթել բաժանորդներին:

Հրապարակումը հիացրել է Քլումի երկրպագուներին: «Նման լուսանկարից հետո ես հաստատ հանգիստ կքնեմ», «Ինչ գեղեցիկ ես դու, բարի գիշեր», «Ինչպե՞ս ես կարողանում կատարյալ մնալ», «Դու իմ կուռքն ես, Հայդի, դու աստվածուհի ես», գրել են նրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել