Թուրքիայում, Ստամբուլի «Canvas Art Investments» սրահում, «Armenian Painters In the Ottoman Empire»՝ օսմանյան շրջանի հայ գեղանկարիչներին նվիրված ցուցահանդես է բացվել: Ցուցահանդեսը գործելու է դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Superhaber» լրատվական կայքը և հավելում, որ հայերը կայսրությունում մեծ համբավ են ունեցել հատկապես ճարտարապետության ու գեղանկարչության ոլորտում իրենց գործերով:

«Նրանք հեղինակել են ստեղծագործական հմտություններ ու վարպետություն պահանջող մի շարք գործեր՝ պալատների զարդարանքներից մինչև թատրոնների դեկորներ, Բոսֆորի նեղուցի ափամերձ շինություններից մինչև առաջին մեջլիսի պատգամավորների վկայականների ձևավորում»,- ասվում է հրապարակման մեջ:

Ցուցահանդեսում ներկայացվող կտավներից են Բեշիքթաշցի Ջիվանյանի «Ստամբուլ», Սամաթյացի Սիմոն Յազըջըյանի «Գուշակ կինը» (1882թ.) և Տրապիզոնցի Բուզանդ Գոջամանյանի «Էշերը» կտավները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել