Երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում էր, թե պետական ապարատը վերից վար դիմադրում է հեղափոխությանը, ենթադրում եմ, որ դիմադրողների մեջ էին մտնում նաև օրենսդիրները, որոնց ՕԳԳ-ն էդպես էլ ոչ մեկին հայտնի չէ։ Այլ տրամաբանություն չեմ տեսնում։

Տրամաբանությունը հուշում է նաև, որ եթե պետական ապարատը դիմադրում ու վատ է աշխատում, առնվազն չպետք է պարգևատրումներ լինեն, պաշտոնանկությունների և համակարգային փոփոխությունների մասին էլ չեմ ասում։
Բայց հակառակ պրոցեսն է տեղի ունենում։

Խորհրդարանական պատգամավորները և աշխատակազմի տարբեր աշխատակիցներ տարվա սկզբից ամեն ամիս պարգևատրումներ են ստացել, 10 ամսում՝ 14 անգամ, իսկ դեկտեմբերին, պատկերացրեք, արդեն 4 անգամ պարգևատրվել են։ 10-յակ միլիոնավոր դրամներ հենց էնպես, առանց պատճառի մսխվում են, իսկ երբ հարցնես, կխոսեն հեղափոխական գաղափարների ու արժեքների մասին․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել