Ամփոփվել են «Ակտիվ քաղաքացի» հարթակի առաջարկները

Ավարտվել է «Ակտիվ քաղաքացի» նախագծի՝ 2019 թ.-ին քաղաքացիների կողմից առաջարկների ընդունումը, հրապարակումը և դրանց օգտին քվեարկության արդյունքների ամփոփումը:

Մասնակիցների կողմից ընդհանուր ստացվել է 740 առաջարկ, որոնցից «Ակտիվ քաղաքացի» կայքի կանոններին համապատասխանել և հրապարակվել է 204 առաջարկը: Առաջարկները և դրանց ամբողջական պարունակությունները հասանելի են «Ատիվ քաղաքացի» պաշտոնական հարթակի (հղումն՝ այստեղ) «Առաջարկներ» բաժնում:

Հարթակում մեկնարկից մինչ քվեարկության ավարտը գրանցվել է 8933 քաղաքացի, թողնվել է 858 մեկնաբանություն, նաև 15582 հավանում՝ 6500 քվեարկողներից:

Հիմք ընդունելով «Ակտիվ քաղաքացի» նածագծի 500 000 000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր բյուջեն, նախագծի կանոնները, համաձայն որոնց՝ յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը, և քաղաքացիների հավանությունները, հանձնաժողովի կողմից իրականացման համար ընդգրկվել են ամենաշատ հավանումներ ստացված 17 առաջարկները` ընդհանուր բյուջեի միջոցների բաշխմանը հիմունքներով:

Իրականացվելիք առաջարկների ցանկը ներկայացված է ստորև․

N1 // «Հ․ Օշականի անվ․ N 172 դպրոցի բակային տարածքը դարձնել ապահով և փոխել պատուհանները» (հղումն՝ այստեղ)

N2 // «Վերականգնենք «Կարմիր բլուր»-ը» (հղումն՝ այստեղ),

N3 // «Մարզական կենտրոն Հաղթանակ թաղամասում» (հղումն՝ այստեղ),

N4 // «Լեդ լուսավորություն Հաղթանակ թաղամասում» (հղումն՝ այստեղ),

N5 // «#Իմքայլը հանուն Խարբերդի» (հղումն՝ այստեղ),

N6 // «Տաղավարի հարակից տարածքի բարեկարգում և մարզասարքերի տեղադրում» (հղումն՝ այստեղ),

N7 // «Խաղահրապարակի ստեղծում» (հղումն՝ այստեղ),

N8 // «Սկեյթ Այգի (Skate Park)» (հղումն՝ այստեղ),

N9 // «Բարեկարգ Քանաքեռ-Զեյթուն համայնք. Այգի» (հղումն՝ այստեղ),

N10 // «Սարյան պուրակի բարեկարգում» (հղումն՝ այստեղ),

N11 // «Բարեկարգ Քանաքեռ-Զեյթուն համայնք. Խաղադաշտ» (հղումն՝ այստեղ),

N12 // «Մանեքեններ անցուղիներին» (հղումն՝ այստեղ),

N13 // «Հերոսների ծառուղի» (հղումն՝ այստեղ),

N14 // «Վիրտուալ իրականության տաղավար Երևան քաղաքի թանգարանում» (հղումն՝ այստեղ),

N15 // «Արևային տաղավար» (հղումն՝ այստեղ),

N16 // «Ամենագեղեցիկ դիտահորերը և փողոցի հետիոտնային անցումները Երևանում» (հղումն՝ այստեղ),

N17 // «Երգող նստարաններ» (հղումն՝ այստեղ):

Եթե տվյալ առաջարկների նախահաշվարկային փաստաթղթերի կազմման ընթացքում և/կամ առաջարկների իրականացումից հետո ի հայտ գա որոշակի գումարի տնտեսում, որ իր հերթին կբավարարի հաջորդ ամենաշատ հավանումներ ստացած առաջարկի իրականացմանը, տվյալ գումարը կուղղորդի հաջորդ առաջարկ(ներ)ին՝ հաջորդականորեն:

Ամենաշատ հավանություն ստացած առաջին 17 առաջարկների իրականացման համար նախատեսում է տվյալ պահից սկսած կազմել նախագծանախահաշվարկային առաջադրանքներ՝ հետագայում բաց մրցույթ հայտարարելու նպատակով:

Առաջարկների իրականացումը նախատեսվում է կատարել 2020 թ.-ի ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել