ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է այն մասին, որ նախորդ կիրակի օրը ընտանիքի անդամների հետ «փախել է» կառավարական առանձնատնից ու 1,5-ից 2 ժամ սեփական ավտոյով շրջել է քաղաքում: Վարչապետը նաև տեղադրել է այդ դեպքը ներկայացնող տեսանյութը:

Եթե իրապես դա եղել է հենց այնպես, ինչպես ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, կարելի է արձանագրել, որ, դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետությունում նշվող Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա շեմին նման հայտարարություն կատարելով, ՀՀ վարչապետը նվաստացրել է նույն ծառայության ենթաբաժիններից համարվող Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին՝ նրանց ներկայացնելով այն աստիճան անգործունյա ու թույլ, որ օրը ցերեկով ՀՀ վարչապետին ու նրա ընտանիքին հաջողվում է առանց դիմադրության հանդիպելու հեռանալ ամենախիստ կերպով պաշտպանվող տարածքից, ու ամբողջ 2 ժամ որևէ մեկը չի նկատում նրանց բացակայությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել