Ուրեմն՝ վարչապետն ասում է, որ ընտանիքով փախել են Պետական պահպանության ծառայության իրենց պահպանող ու հսկող աշխատակիցներից ու մի քանի ժամ սեփական մեքենայով շրջել Երևանում:

ՀԱՐՑԵՐ)))

1. Այսինքն՝ հնարավո՞ր է փախնել քո կյանքի համար ի պաշտոնե սեփական կյանքով պատասխան տվող մարդկանցից:
2. Այսինքն՝ ՊՊԾ աշխատակիցներն իրենց գործը լավ չե՞ն անում, ու իրենց մե՞կ է, թե ուր է անհետացել վարչապետը ընտանյոք հանդերձ:
3. Այսինքն՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը տեղյակ չե՞ն եղել, թե ուր է վարչապետը:
4. Այսինքն, եթե վարչապետը ճանապարհատրանսպորտային պատահարի ենթարկվեր, ո՞վ էր պատախան տալու:
5. Այսինքն՝ ամբողջ անվտանգային համակարգը էշի ականջում մի քանի ժամ քնած էր, վարչապետն էլ հանգիստ շրջո՞ւմ էր քաղաքում:

Վարչապետ ջան, կարո՞ղ է՝ քյոլում ես։)) Ախպոր պես, պրիզնատ արի կամ ՊՊԾ-ից սկսած ԱԱԾ-ով վերջացրած հանի գործից բոլորին, մենք, ըստ քո նկարագրածի, ուրեմն, չունենք էդպիսի ծառայություններ:

Հ.Գ. Բայց ֆսյո ժե քյոլում ես, չէ՞)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել