Նիկոլ Փաշինյանի «Վարչապետի դստեր մեքենայի» մասին լայվը լրիվ ինքնախոստովանական ցուցմունք էր:
1.Նիկոլը փաստեց, որ Հայաստանի նախորդ 3 ղեկավարներից ոչ մեկի երեխաները բացառությամբ իր երեխաների պետական ախռանա ու իրենց սպասարկող մեքենաներ չեն ունեցել:
2.Նիկոլը հաստատեց, որ ջիպը գնվել ա 2018թ.-ին՝ հատուկ իր դստեր համար:
3.Նիկոլը հաստատեց, որ իր երեխաները, ըստ օրենքի, կարող են հրաժարվել պետական մեքենայից ու ախռանայից, բայց չեն հրաժարվում:
4.Հղում անելով օրենքում եղած «ժամանակավոր հրաժարվելու» մասին կետին՝ Նիկոլը չասեց, որ էդ «ժամանակավորը» կարողա տևել 4-5 տարի, այսինքն՝ մինչև պաշտոնավարման ավարտը:
5.Նիկոլը չասեց նաև, որ չկա օրենքում ՈՐԵՎԷ կետ, որը պարտադրում ա իր երեխաներին ախռանիկներով պտտվել քաղաքում, եթե իրենք դա չուզեն:
6.Նիկոլը մեղմ ասած ստեց, երբ ասեց, թե էդ մեքենաները գնվել են ՊՎԾ ծառայողների համար: Էդ ծառայողները հանգիստ կարող էին երթևեկել նաև պետական ավտոպարկում եղած տասնյակ «Toyota camry»-ներից մեկով ու Երևանի կաֆեների դռների դեմը Մարիամիկին սպասելու փոխարեն, պետության համար օգտակար գործ անեին: Ձեր էլիտար կայֆերը ՊՎԾ աշխատակիցների վրա չփորձեք բարդել:
Եվ վերջում, մարդը որը թաքուն աշխատավարձ ա բարձրացնում, գաղնի հրամանագրով 2 միլիոն դոլար ա հատկացնում իր տան ռեմոնտին, մեկ ուրիշ գաղնի հրամանով 2 հատ կես միլիոն դոլարանոց «Մերսեդես» ա առնում և մարդը որի կառավարության նիստերի 90 տոկոսը չզեկուցվող հարց ա, ասումա՝ «այսպիսի քննարկումներով հանրության առաջ դառնում ենք 100 տոկոսով թափանցիկ»:
Ձեր կլոուն հալով մարդկանց էշի տեղ չդնեք, պարոնայք էլիտար գեղիցներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել