Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել մի մարդ, ով պատեհ-անպատեհ միշտ քննադատել է ընդդիմությանը, ով անցյալ ամիս ՀԽ-ում նկատողություն էր ստացել լրագրողին «պոռնկախումբ» անվանելու համար, լրատվամիջոցի ներկայացուցիչ աղջիկներին «սաունա հրավիրելու» համար, մարդ, ով իրեն իրավունք էր տվել որոշելու, թե որն է ԶԼՄ, որը՝ «սաունա տանելու» աղջիկներ, մարդ, ով քաղաքականապես չեզոք՝ ապաակտիվ չէ։

Իսկ հաղթանակ տարած Պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը ազատվեց Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից, քանի որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, Հանրային խորհրդի նախագահը պետք էր լիներ քաղաքականապես չեզոք անձ։ Այդպես ասած՝ ՀԽ Նախագահին հեռացրին՝ ասելով՝ քաղաքականցվել է, «ակտիվ քաղաքականությամբ է զբաղվում»։

Հ.Գ. Սիրելի իմ հայ ժողովուրդ, Ստյոպա Սաֆարյանն այլեւս «անկախ վերլուծաբան» չէ, այլ Նիկոլ Փաշինյանի PR թիմի նախագահը։ Եւ իր ակտիվ փիառչիկության համար պետբյուջեից աշխատավարձ կտան, օրինականացրին Ստյոպիկին տրվող գումարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել