Բանակցությունների արդյունքում գրեթե կայացած փաստ է, որ միջազգային հանրությունը հավասարության նշան է դրել Արցախի Հանրապետության և Ադրբեջանի ԼՂ համայնքի միջև։ Հիշեցնեմ՝ այս միավորը ՀԿ կարգավիճակ ունի, և դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի հարված է հասցվել Արցախի սուբյեկտայնությանը։

Հիմա էլ պարզվում է, որ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն է այցելել Ադրբեջանի ԼՂ համայնքին, հանդիպմանն էլ նշել է, որ «տպավորված է համայնքների միջև բանակցությունների և խաղաղ երկխոսության վերաբերյալ ԼՂ համայնքի որդեգրած մոտեցմամբ»։ Հասկանում եք, չէ՞, որ խոսքը Արցախի Հանրապետության և այս ՀԿ-ի մասին է։

Եվ սա ասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպանը։ Հիշեցնեմ, նույն Բաքվում հավասարության այս նշանը վերջերս դրվեց նաև Մինսկի խմբի անդամ ՌԴ ԱԳ նախարարի կողմից։

Սիրելիներս, լրջացե՛ք։ Հասկանո՞ւմ եք, թե ուր եք հասել։ Հասկանո՞ւմ եք, որ անշրջելի քայլեր եք անում։ Հասկանո՞ւմ եք, որ կանգ առնելու ժամանակն է...

Ի՞նչի շուրջ եք բանակցում։

Հ.Գ. Խոսքս այն բանակցությունների մասին է, որոնց մասին խոսելիս մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ կա՛մ դրանք չկան(!), կա՛մ կոչում են կոնսուլտացիաներ(!), կա՛մ պնդում են, որ, այնուամենայնիվ, պիտի ելակետ ընդունենք բանակցությունները (!)։ Եվ այս հակասությունները, ցավոք, տեղ ունեն երկրի կարևորագույն պաշտոնյաների խոսքերում՝ վարչապետ, ԱԳ նախարար, ԱԺ նախագահ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել