Armdaily.am-ը գրում է.

Կարող ենք փաստել, որ ԱՄՆ-ն այսօր դաշնային մակարդակով ճանաչել է ցեղասպանությունը։ Դեռևս կա նաև գործադիրի հարցը։ Այն  առայժմ չի միացել, բայց կարծում եմ այն տրամաբանությամբ,  որը մենք այսօր տեսնում ենք, գործադիրն էլ տեսանելի ապագայում կմիանա։

Այս մասին այսօր, ArmDaily.am-ի հետ զրույցում  ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։

«Թե ինչու հիմա, մի քանի պատճառ կա։ Աշխարհում հիմա այնպիսի փոփոխություններ կան, այնպիսի միտում, որ համակարգը ձևափոխվում է։ Այն, ինչը առաջ անհնար էր թվում, հիմա հնարավոր է։ Այսօր մենք տեսնում ենք, որ Թուրքիան լուրջ խնդիրներ ունի Արևմուտքի իր դաշնակիցներ, ՆԱՏՕ-ի մյուս երկրների՝մասնավորապես ԱՄՆ-ի  հետ»,-ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել