Ադրբեջանական մամուլն այլևս անտանելի է դառնում իր ստահոդ լուրերով, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական հասարակությանը մոլորեցնելու փորձ: Ամեն ինչ անում են, որպեսզի սեփական հասարակությանը ներկայացնեն, թե որքան թույլ է հայկական բանակը, որքան խոցելի: Ամեն օր պատմում են հայկական բանակի «անհաջողությունների, բանակում տիրող անառողջ մթնոլորտի, ինքնակամ զորամասերը լքելու փորձերի, վատ վիճակում գտնվող զինտեխնիկային, փոխադրամիջոցների» և այլնի մասին: Այս տեսակ բոլոր նյութերի վերջում, որպես կանոն, գրված է. «Մենք մի հարվածով հետ կբերեք Ղարաբաղը»: Այսինքն՝ սեփական հասարակությանը հրամցնում են հայկական բանակի թույլ լինելու մասին միֆերը, որպեսզի բարձրացնեն ռազմատենչ ոգին, ու հենց պահը գա, բոլորը գնան կռվի՝ հույսով, որ հաղթելու են հայկական «թույլ» բանակին:

Սա գալիս է ապացուցելու մի բան, որ Ադրբեջանը ամեն պահի պատրաստվում է հարցը լուծել բացառապես ռազմական ճանապարհով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել