Էսօր զրույցի ընթացքում մեկն ասեց՝ մարդ ՍԴ դատավոր լիներ, վաղաժամ հրաժարական տար, հարուստ ու երջանիկ ապրեր:
Բայց արդյո՞ք երջանիկ կյանքի գրավականը հարստությո՞ւնն ա:
Իմ կարծիքով՝ ոչ:

Երջանկության գրավականը արժանապատիվ ապրելն ա:
Շուրջներդ նայեք՝ ինչքան հարուստ անինքնասեր ու երջանիկ ապուշներ կան:

Եթե ՍԴ որևէ դատավոր հանուն բարձր թոշակի հրաժարական տա, սեփական ձեռքերով իր ճակատին կդակի մորթապաշտ անինքնասերի պիտակը: Քանի որ իր կողքին նստած մարդիկ նույնիսկ տոտալ ռեպրեսիայի պարագայում չդավաճանեցին իրենց սկզբունքներն ու կոչումը, իսկ ինքը ինքնակամ ծախվեց՝ նախընտրելով մեռնել ձրիակերի խարանով:

Եվ եթե ՍԴ որևէ դատավոր կարծում ա, թե իշխանության հետ գործարքի գնալուց հետո երջանիկ ապրելու է, չարաչար սխալվում է: Քանի որ եթե էսօր, օրինակ, Նիկոլի իրենից ոչինչ չներկայացնող աներձագն իրեն միայն «հանցագործ» ա անվանում, վաղը ծախու հանցագործ ա անվանելու: Ու էդ պարագայում որևէ մեկը չի կարող հակառակն ապացուցել:

Ասեմ ավելին՝ հաջորդ իշխանությունն անպայման չեղարկելու ա էդ հերթական անհեթեթ օրենքը, և գործարքի գնացող դատավորն ունենալու է ոչինչ ամեն ինչի դիմաց:
Չկասկածե՛ք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել