Այսօր ամբողջ օրը ուզում էի գրել, ուղղակի չգիտեմ ընկերներս ի՞նչ արձագանք կտան, կներեք, որ ձեր սրտով կարողա չլինի գրածս։

Ժող ջան, էս ԿԳՄՍ նախարարը իրոք պլինտուսից ցածր մակարդակի գեղագիտական ճաշակ ունի, որ թույլ է տվել հանրային տարածքում դնեն անճոռնիացված մեծն ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրին։ Կիսանդրիին նայում եմ մոտս այնպիսի տպավորություն է, կարծես ահավոր վիրաբուժի են տվել քանդակի, զոհ է դարձել վատ պլաստիկ վիրահատության։
ԿԳՄՍ նախարարությունը ունի վերահսկողություն։ Վերահսկեք եւ շտկեք ձեր արածը։ Հաստատ Քըրքորյանը արժանի չէր նման արձանի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել