Արայիկ Հարությունյանի տեղակալ Գևորգ Լոռեցյանն ու նրա վարորդը էսօր կալանավորվեցին կաշառք վերցնելու մեղադրանքով:

Մտեք Լոռեցյանի ֆեյսբուքյան էջ, տեսեք՝ էդ երիտասարդը ոնց ա անպատվում ու հայհոյում թալանչիներին, ոնց ա բացատրում, որ Հայաստանը իրենց տունն է, ժողովուրդը՝ ընտանիքը:

Մտեք նրա էջ ու ևս մեկ անգամ համոզվեք, որ բարոյականությունից ամենաբարձրը խոսում են անբարոյականները, ազնվությունից ու հայրենասիրությունից՝ անհայրենիք խարդախները:

Գևորգ Լոռեցյանի օրինակը ապացուցում ա, որ իրենց «ժողովրդի իշխանություն» անվանող պոպուլիստ ապուշների կամանդը բացառապես սեփական բարեկեցության հարց է լուծում, քանի որ փողոցից փոխնախարարի աթոռին հայտնվելը, 1 միլիոնը գերազանցող աշխատավարձը, ծառայողական մեքենան ու միլիոնանոց պրեմիաներն անգամ ընդամենը 25 տարեկան Լոռեցյանին հետ չպահեցին կաշառք վերցնելու գայթակղությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել