Մի կողմ թողնենք, որ Սերժ Սարգսյանին վերագրվող «հանցանքն» ու առաջադրված մեղադրանքը, մեղմ ասած, ծիծաղելի են:
Հիմա եկեք ֆիքսնենք, որ եթե էժան գնային առաջարկի առկայության դեպքում թանկ գնային առաջարկ ներկայացրած մատակարարին/կազմակերպությանը նախապատվություն տալը քրեորեն պատժելի արարք է, ուրեմն առնվազն Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանին պետք է մեղադրանք առաջադրել Ամուլսարի փորձաքննություն իրականացնելու համար թանկ գնային առաջարկ ներկայացրած «Էլարդ»-ին ընտրելու համար:
Համաձայն Քննչական կոմիտեի տեղեկանքի, որը դնում եմ մեկնաբանությունում, «Էլարդ»-ից բացի, Ամուլսարում փորձաքննություն իրականացնելու մրցույթին է դիմել նաև բրիտանական WSP UK Ltd կազմակերպությունը, որը, ըստ ՔԿ-ի, առաջարկել է ՇՈՒԿԱՅԱԿԱՆԻՑ ԶԳԱԼԻՈՐԵՆ ՑԱԾՐ գնային առաջարկ, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նախապատվություն է տվել զգալի թանկ գնային առաջարկ ներկայացրած «Էլարդին»:
Ընդ որում, եթե Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում ընկած գործընթացի արդյունքում գյուղացին չի տուժել, տնտեսվարողը բարեխղճորեն կատարել ա իր պարտավորությունը, ապա Նիկոլ Փաշինյանի գործողությունների արդյունքում տեղի է ունեցել բյուջեի միջոցների բացահայտ ՄՍԽՈւՄ, քանի որ մեր՝ հարկատուներիս, հաշվին 400 հազար դոլար են վճարել մի ընկերության, որի եզրակացությունը հենց իրենք՝ պատվիրատուները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անորակ ու անվստահելի են որակել: Այսինքն՝ բացահայտ փոշիացրել են բյուջեի 400 հազար դոլարը, քանի որ պնդում են, որ «Էլարդի» փորձաքննությունը վստահություն չի ներշնչում, բայց 400.000 դոլարը վճարել են ու հետ չեն վերադարձրել պետբյուջե:
Ու սա էն պարագայում, որ 2019թ.-ի օգոստոսի 9-ի իր լայվում Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ «Էլարդը անառարկելի հեղինակություն է վայելում» (հղումը՝ մեկնաբանությունում):
Սրան գումարենք նաև «Հետք»-ի էսօրվա հետաքննությունը, ըստ որի՝ ինչ-որ Նիկոլի հետ քայլած ու նկարված ոմն անհայտ երիտասարդի 2 ամիս առաջ բացած ընկերությունը 2.4 միլիարդ դրամի պայմանագիր ա կնքել ՊՆ-ի հետ:
Եվ ուրեմն տիկնայք ու պարոնայք, բառադի Պողոս, Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ հայտարարում է, թե ինքը բյուջեն չի թալանում:
Նա ոչ միայն թալանում ա, այլև մսխում է պետական միջոցները ու «Էլարդը», ցավոք, միակ դեպքը չի:
Բայց մինչև դուք ուշքի գաք ու հասկանաք, որ ժողովրդի փողերը աջ ու ձախ վատնող էս անմեղսունակ ու պոպուլիստ ապուշները բռնեմ-բաց թողնեմ շոուներով միայն սեփական բարեկեցության հարց են լուծում, վախենամ {երկրի} գանցքը՝ չուք-չաք-չարաք-չաք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել