Ադրբեջանում տեղի է ունենում հեղափոխություն, ես այն կանվանեմ հեղափոխություն՝ առանց իշխանափոխության: Իրենց պաշտոններին հրաժեշտ են տալիս մարդիկ, ովքեր անմնացորդ ծառայել են Ալիևներին, իրենց պաշտոններին հրաժեշտ են տալիս մարդիկ, ովքեր ունեն խորհրդային կամ ռուսական կրթություն, և պաշտոնի են նշանակվում մարդիկ, ովքեր Ալիևի անվան հիմնադրամով կրթություն են ստացել Արևմուտքում և Եվրոպայում: Այսինքն՝ ասպարեզ են գալիս բոլորովին այլ մտածելակերպ ունեցող մարդիկ, ովքեր ասպարեզ են իջեցնելու նոր գաղափարներ, նոր նպատակներ... Ադրբեջանում կատարվող այս փոփոխությունները հեղափոխություն են առանց ցնցումների, որի արդյունքը դժվար է այժմ գնահատել, քանի որ ասպարեզ եկածներից շատերին նույնիսկ անծանոթ է սեփական հասարակությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել