Ու թվում ա, թե ամեն ինչ ճիշտ ա․ խոմ անշարժ գույքի գործակալությո՞ւն չենք, որ ձեզ համար տարածք վարձենք։ Ուզում եք տարածք, որ հյուրանոց ա, հիվանդանոց ա, ինչ ա, մտեք լիստ․ամ, ման եկեք։ Մենք վերջում կգանք, կարմիր լենտան կկտրենք։ Թվում ա, թե ճիշտ ա ամեն ինչը։ Բայց, դե, չէ էլի։

Ժամանակին, հիշում եմ, նոր օմբուդսմենի գրասենյակը երբ հիմնադրվել էր, մարդու իրավունքների պաշտպանը ասում էր՝ մենք շատ հարցերի չենք արձագանքում, բախումներ են, ձերբակալություններ են, ինչ են։ Այ երբ քաղաքացիները բոլոր ատյաններով անցնեն, երբ իրանց իրավունքները բոլոր տեղերում խախտվեն, մենք մեր ասելիքը կասենք։ Իսկ պարզվեց, որ ոչ։ Շատ դեպքերում վրայիցդ քցելով չի։ Ու էսօր շատ ավելի արդյունավետ ա աշխատում օմբուդսմենի գրասենյակը, քան մի 10 տարի առաջ։

Շատ դեպքում պետք ա որպես պաշտոնական անձ աջակցես, բիզնեսի հետ կապեր հաստատես, հանդիպացնես այլ բիզնեսների հետ, ուղեղային կենտրոնների հետ աշխատես, բիզնես անալիտիկների հետ կապի մեջ լինես, բիզնես պրոյեկտներ նույնիսկ միգուցե անձամբ ստեղծես, գնաս, ինվեստորների բերես, բոլոր պայմանները ստեղծես․․․ շատ ու շատ գործեր կան, որ պաշտոնյայի պատասխանատվությունների ցանկի մեջ չկան, բայց առանց որոնց արդյունավետությունը զրոյանում ա։ Սա հենց էդ դեպքն ա, կարծում եմ։

Ծանոթ եմ թե՛ քաղաքապետի հետ, թե՛ շատերի հետ իր կողքին, բայց այստեղ հենց էն դեպքն ա, որ հասկանում ես, որ պետական կառավարումը սովորական մենեջմենթից շատ ու շատ ա տարբերվում։ Տհաճ իրավիճակ ա իրականում, ինչ խոսք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել