Մինչ պետական կառավարման էլիտան բարձր պարգևավճարներ է ստանում, մյուսները զրկված են աշխատավարձի թեկուզ շատ քիչ բարձրացումից։ Խոսքն օրինակ գիտնականների, մանկավարժների, գրողների և բազմաթիվ այլ պետմասնագետների մասին է, որոնք ընդգրկված չեն կառավարման մարմիններում։ Իսկ որ ավելի վատ է, նրանց զգալի մասը դեռ մի բան էլ տուժելու է, քանի որ հաջորդ տարվա սկզբից ավելանալու է նաև կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին կատարվող վճարների բեռը։

Ու դա զգալու են հատկապես ցածր եկամուտ ունեցողները։ Նրանք ստիպված կլինեն ավելի շատ վճարել կենսաթոշակային հիմնադրամներին և փաստացի ավելի քիչ աշխատավարձ կստանան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել