Մինչ պետական կառավարման էլիտան բարձր պարգևավճարներ է ստանում, մյուսները զրկված են աշխատավարձի թեկուզ շատ քիչ բարձրացումից


22:34 , 1 դեկտեմբեր, 2019

Մինչ պետական կառավարման էլիտան բարձր պարգևավճարներ է ստանում, մյուսները զրկված են աշխատավարձի թեկուզ շատ քիչ բարձրացումից։ Խոսքն օրինակ գիտնականների, մանկավարժների, գրողների և բազմաթիվ այլ պետմասնագետների մասին է, որոնք ընդգրկված չեն կառավարման մարմիններում։ Իսկ որ ավելի վատ է, նրանց զգալի մասը դեռ մի բան էլ տուժելու է, քանի որ հաջորդ տարվա սկզբից ավելանալու է նաև կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին կատարվող վճարների բեռը։

Ու դա զգալու են հատկապես ցածր եկամուտ ունեցողները։ Նրանք ստիպված կլինեն ավելի շատ վճարել կենսաթոշակային հիմնադրամներին և փաստացի ավելի քիչ աշխատավարձ կստանան։