Սիցիլիայի Բիվոնայի կոմունայի իշխանությունները գործարկել են անշարժ գույքի սպառավաճառքի ծրագիրը, որի շրջանակներում մունցիպալիտետում կարելի կլինի տուն ձեռք բերել 1 եվրոյով: Այդ մասին գրում է The Sun-ը:

Գնորդներին առաջարկվող օբյեկտներից մի քանիսը գտնվում են սարսափելի վիճակում, մյուսները պահանջում են նվազագույն ներդրումներ, նշում է հրատարակությունը: Ծրագրի նպատակն է՝ նոր բնակիչների ներգրավել աստիճանաբար ամայացող քաղաքում: Ներկայում Բիվոնայի բնակչությունը չի գերազանցում 3,8 հազարը, մինչդեռ 40 տարի առաջ այստեղ կրկնակի շատ մարդ կար:

Գնորդներից պահանջում են գրավ 2,75 հազար եվրոյի չափով: Այդ փողը հետագայում պետք է ներդրվի ստացված տան նորոգման կամ վերականգնման գործում: Աշխատանքների կատարման համար տրվում է չորս տարի: Ինչպես նշում է The Sun-ը, անշարժ գույքը պատադիր չէ օգտագործել բնակվելու համար. կարելի է շենքում ռեստորան կամ խանութ բացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել