«Հիսուսի բարդույթ» հասկացությունը հոգեբանական գիտության մեջ օգտագործվում է այն դեպքում, երբ մարդը հավատում է, որ ինքը պետք է փրկիչ դառնա, ինքն իրեն ներշնչում է, որ այլոց փրկության պատասխանատուն հենց ինքն է։

Նշեմ, որ այս հոգեբանական բարդույթով տառապող մարդիկ չեն համարվում հոգեկան շեղումներ ունեցողներ, սակայն կան բազմաթիվ մասնագիտական կարծիքներ այն մասին, որ այս բարդույթով տառապում են հիմնականում սեփական անձի մասին գերագնահատված կարծիք ունեցող, սեփական անձը բոլորից վեր դասող մարդիկ։

Ըստ վիճակագրության՝ այս բարդույթը հիմնականում հանդիպում է շիզոֆրենիայով տառապող մարդկանց մոտ։ Ի դեպ, մասնագետները համակարծիք են այն հարցում, որ Ադոլֆ Հիտլերը ունեցել է «Հիսուսի բարդույթ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել