- Մեղադրյալ Անտոնյան, դու իրավունք ունես մորթելու ո՞ւմ ոչխարները:
- Իմ ոչխարները:
- Դու իրավունք չունես մորթելու ո՞ւմ ոչխարները:
- Ռևազի ոչխարները:
- Բա ինչի՞ ես ուրիշի հարսով փեսին լավություն անում:
- Իմ ոչխարները պոչավոր տեսակ են, դրանք՝ դմակավոր: Դրանց միսը համեղ է:
- Զավեն Քոչարյանի կինը ջահել ու լավն է, քոնը տարիքն առել ու չորացել է, գնա, մտի Զավեն Քոչարյանի կնոջ ծոցը:
- Այ քեզ խայտառակիչ:

Ինչի՞ եմ հիշել դասականին: Մեր օրերում հայտնվել է մի «Ռոբին Հուդ», որ որոշել է մտնել իմ ու իմ նման բարեխիղճ հարկատուների գրպանը ու «իմ հարսով» «սոցիալական արդարություն» հաստատել: Ու իրականում սա 6 տոկոսի կռիվ չէ, սա կռիվ չէ, որ, ենթադրենք, իմ ու լիքը այլ մարդկանց աշխատավարձը պակասելու է ամսական 50 հազար դրամով, ու մենք տարեկան կես միլիոն դրամ նվիրենք հայրենի առողջապահական համակարգին, երբ մեր առողջապահական ծախսերը դրա 50 տոկոսն էլ չեն կազմում: Սա առողջապահական համակարգի ամբողջական «կռախ»-ի ինքնախոստովանությունն է, սա պետական համակարգի «տոտալ» անկայունության ինքնախոստովանությունն է: Մեր հասարակարգերում նման ռոբինհուդությունը մեծ վտանգներով է հղի: Եթե ամբողջապես չեք գիտակցում ասածս, ապա արժի, որ ժամանակ տրամադրեք ու կարդաք Այն Ռենդի «Ատլանտը թոթափում է ուսերը» անտիուտոպիան: Հեռու չենք նրանից, որ մեր Ջոն Գոլտը հայտնվի, ու ուզում եմ հասկանամ՝ որ ծակն է մտնելու մեր Ուեսլի Մաուչերը: Պետության ցանկացած սուբյեկտ պետք ա գնահատվի ու վարձատրվի իր աշխատանքի ու պետության կայացման մեջ ներդրման չափով:

Մարդիկ արտագաղթել ու արտագաղթում են սոցիալական անարդարությունից, սա ա ոսկե կանոնը, ու եթե մեկը ինձ կբացատրի, թե ինչի ես պետք ա աշխատեմ, վարեմ առողջ ապրելակերպ, բայց վճարեմ խմող, ծխող ու չաշխատող մեկի առողջության համար, ով գուցե և պետության կայացման համար ճիշտ կլինի, որ մաղվի բնական ընտրության հետևանքով, խոստանում եմ մի 6% էլ իրան փոխանցեմ:

Image may contain: one or more people, crowd and outdoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել