Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարություն է տարածել` կապված նոյեմբերի 26-ին հայկական մամուլում տարածված այն ինֆորմացիայի հետ, ըստ որի՝ Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել: Ինձ՝ որպես փորձագետի, ոչ այդքան հետաքրքրում է Ադրբեջանի հերքումը, որքան այն տեքստը, որը տարածվել է: Պաշտոնական Բաքուն, նորից եմ կրկնում, ՊԱՇՏՈՆԱԿԱՆ Բաքուն հայտարարության մեջ ասում է. «... Մյուս կողմից, ինչպես միշտ, Ադրբեջանից զինվորը վախի մեջ է պահում թշնամուն»: Ոչ թե հակառակորդին, ոչ թե «օկուպանտին», ինչպես իրենք են սիրում միշտ ասել, այլ ԹՇՆԱՄՈՒՆ:

Երբ մենք փորձագիտական դաշտում երբեմն օգտագործում ենք «թշնամի» բառը, հանդիպում ենք որոշ մարդկանց կողմից հանդիմանանքի, թե բա՝ քարոզում եք թշնամություն, այն դեպքում, երբ Ադրբեջանը պետական մակարդակով է դա անում ու պետական հաղորդագրություններով է դա անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել