Եկեք հաշվենք, հարգելի սիրելիներ:
Ուրեմն, ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքի, աղբատար յուրաքանչյուր բեռնատարն արժի 48 միլիոն դրամ, որը համարժեք ա 100 հազար ԱՄՆ դոլարի:

Էսօր դարձյալ լրատվամիջոցների շնորհիվ պարզվեց, որ Երևանի քաղաքապետարանը թաքցրել ա, որ 20 բեռնատար «նվեր ա ստացել», ըստ ավագանու անդամների՝ հայտնի օլիգարխ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «արնախում ռեժիմի» տասոֆշիկ, մարտի 1-ի հանցակից Լֆիկ Սամոյից:

Բայց դառնանք թեմային. թեև Կարգին Հայկոն ու իրա դեբիլների կամանդն ասում են, թե նվիրատուն Լֆիկը չէ, չեն հերքում 20 բեռնատար գրեֆ ստանալու փաստը:

Այսինքն՝ ինչ-որ մեկը 960 մլն դրամի կամ 2 միլիոն դոլարի գրեֆ ա արել Կարգին Հայկոյին և ցանկացել ա գաղտնի մնալ: Մնում ա պարզել՝ ինչի դիմաց: Էդ էլ հետաքննությունը կպարզի:

Զավեշտն էն ա, որ կլոուն քաղաքապետը պնդում ա, թե «չի հիշում»՝ ով ա նվիրատուն, և անցել ա 2 սուտկա, ու տենց էլ չեն հրապարակել «շռայլ նվիրատուի» անունը, սկի անունն էլ «չեն հիշում»:

Ու սա էն ֆոնին, որ սրանք միտումնավոր սնանկացրին «Սանիթեք»-ին, իրանց բացած հիմնարկի բյուջեն ավելացրել են 600 միլիոնով ու, ի տարբերություն «Սանիթեք»-ի, ազատել են հարկերից: Չհաշված էն, որ 1.7 միլիարդ, այդ թվում՝ մանկապարտեզների ֆոնդից, վատնել են զիբիլ հավաքելու վրա:

Պատասխանատու ձևով ասում եմ՝ Կարգին Հայկոն նստելու ա ու շատ երկար ա նստելու: Ի տարբերություն Հայկոյի՝ Մնացականյան Վիծյան ջոկեց գլխի գալիքը ու թռավ: Իսկ այ Հայկոն չի պլստալու:
Կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել