Բրեդ Փիթը և «Դանդաղ զարգացում» սերիալի աստղ Ալիա Շոկաթը միասին հայտնվել են ցուցահանդեսում, Լոս Անջելեսում, ինչի մասին հայտնի է դարձել պրադյուսեր Մերալ Դուրանի Instagram-ի էջից, որտեղ նա զույգին պատկերող տեսանյութ է հրապարակել:

Դրանից հետո լրատվամիջոցները սկսել են ավելի համառորեն խոսել նրանց սիրավեպի մասին, քանի որ առաջին անգամ չէ, որ Փիթը (55 տարեկան) և Շոկաթը (30 տարեկան) միասին հայտնվում են հանրության մեջ:

Սեպտեմբերին նրանք Լոս Անջելեսում մասնակցել են ռեժիսոր Էթան Քոենի Play Is A Poem ներկայացմանը, իսկ հոկտեմբերին՝ կոմիկ Մայք Բիրբիլի շոուին, ինչը նույնպես հայտնի է դարձել սոցիալական ցանցերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել