Հարգելի իշխանավորներ,

Բա սրա նմաններին առաջին պլան կբերե՞ն… Մի քիչ պարապեք հետը, լիկբեզ արեք: Բացատրեք էս մարդուն, որ Ազգային ժողովն ու քաղաքականությունն ընդհանրապես իր համար բեմ չէ, որ սրտի ուզածն ասի, ապուշություններ դուրս տա, մարդիկ էլ ասեն` դե հիմա թատրոն է, դեր է խաղում: Իրեն բացատրեք, որ ասածների համար պետք է պատասխան տա: Դա քաղաքականության օրենքն է: Բացատրեք իրեն, որ խոսքերի ու արարքների համար չպատասխանողին ուրիշ բան են ասում:

Սա պնդում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 10 մարդ է սպանել: Սրան բացատրեք, որ նման մեղադրանք Ռոբերտ Քոչարյանին առաջադրված չէ: Բացատրեք, որ նույնիսկ ձեր իրավապահ համակարգը Քոչարյանի վրա սպանության հոդված չի կարել: Իրեն ասեք, որ մարդիկ հարց են տալիս. տղա ջան լավ չե՞ս, էդ հիմարությունները որ դուրս ես տալիս, կարո՞ղ ես տակիս դուրս գալ: Ասենք` կանչեն դատարան ու հարցնեն` ո՞նց ես պնդում, որ Քոչարյանը 10 մարդ է սպանել: Կարո՞ղ ես ասածդ ապացուցել: Քեզանից հեռու ԱԺ պատգամավոր ես, ասածդ հիմարությունը քեզ ո՞վ է սովորեցրել` վարչապետ Փաշինյանը՞, Գլխավոր դատախազը՞, թե՞ ՀՔԾ պետը: Դու նրանցից նման բան լսե՞լ ես:

Սա ասում է` «Ի՞նչ են արել, որ․․․ զինվորի տուշոնկեն են կոխել, զինվորի փայ սալյարկեն չեն լցրել, պահ, պադումայեշ»: Սրան հարցրեք` պարոն ԱԺ պատգամավոր, եթե ասածդ 10 օրվա մեջ ձեր իսկ Պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը չհերքեն, քեզ ո՞նց դիմենք, քեզ ի՞նչ անուն տանք, քեզ ո՞նց անվանակոչեք: Այստեղ կարևոր դեր ունեն նաև լրագրողները: Սիրելիներս, շատ եմ խնդրում. Պաշտպանության նախարարին և Գլխավոր շտաբի պետին որ տեսնեք, անպայման հարց ուղղեք` ԱԺ պատգամավոր կա, որ ասում է` «զինվորի տուշոնկեն են կոխել, զինվորի փայ սալյարկեն չեն լցրել»: Դուք` որպես ոլորտի պատասխանատուներ, որպես հեղափոխական իշխանության պաշտոնյաներ, հաստատու՞մ եք դրա ասածը: Ճի՞շտ է ասում, նման բան եղե՞լ է: Խնդրում եմ, այս ուղղեք այս հարցը, որ իմանանք սրան ինչ անուն տանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել