ArmeniaTV-ն առաջինը հայկական հեռուստաեթերում անցնում է 4K ձևաչափի և ներկայացնում եթերային պատկեր 4 անգամ ավելի բարձր որակով:

Դեռ 3 տարի առաջ հեռուստաընկերությունը առաջինը փորձարկեց տեխնոլոգիան և 4K որակով նկարահանեց «Հին արքաներ» հեռուստաֆիլմը: Բազմասերիանոց պատմական հեռուստաֆիլմը 4K գերբարձր որակով արդեն հասանելի է հեռուստաընկերության պաշտոնական Youtube-յան ալիքում։ 

4K՝ ավելի պարզ և հստակ որակով ֆիլմը դիտելու համար անհրաժեշտ է Youtube-ի կարգավորումներից ընտրել 2160P որակը:

Հեռուստաընկերությունն արդեն համալրվել է ժամանակակից տեսախցիկներով և անհրաժեշտ սարքավորումներով, և շուտով ArmeniaTV-ի ամբողջ արտադրությունը կլինի 4K որակով:

4K որակը հեռուստադիտողին հասանելի դարձնելու համար ArmeniaTV և Ucom ընկերության գործակցությունը նոր փուլ է մտել: Յուքոմի ցանցն ամբողջությամբ պատրաստ է 4K վերահեռարձակման:

ArmeniaTV-ն թևակոխում է հեռուստատեսային նոր փուլ ավելի վառ, հագեցած ու պայծառ գույներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել