Մի շարք սիրիական աղբյուրներ միաժամանակ հաղորդում են, որ նոյեմբերի 14-ին կառավարական ուժերը ռուսական օդուժի աջակցությամբ սկսել են հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգի դեմ վճռորոշ գրոհը:

Հարկ է հիշեցնել, որ Իդլիբի մեծ մասը հիմնականում վերահսկվում է Սիրիայում «Ալ-Քաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «Հայա Թահրիր ալ-Շամ» խմբավորման կողմից: Բացի այդ՝ նշված շրջանի ճակատագիրը սիրիական հակամարտության շրջանակում դեռևս չկարգավորված վերջին լուրջ խնդիրն է: Մինչ այս Իդլիբի դեմ ռազմագործողությունը կանխող հիմնական գործոնը 2018թ. սեպտեմբերին ձեռք բերված ռուս-թուրքական համաձայնությունն էր:

Չի բացառվում, որ Իդլիբի դեմ ռազմագործողության մեկնարկի հետևում կանգնած է Մոսկվան, և այն կարող է կապված լինել կա՛մ ԹՀ նախագահ Ռ. Թ. Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցի և Վաշինգտոն-Անկարա բավական արդյունավետ բանակցությունների, կա՛մ ավելի վաղ Սիրիայի հյուսիս-արևելքում քրդերի դեմ Թուրքիայի նախաձեռնած «Խաղաղության աղբյուր» ռազմագործողությանն առնչվող պայմանավորվածությունների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել