Իրանի դեմ է՛լ ֆինանսաբանկային, է՛լ դեղորայքային ու սննդի, է՛լ նավթաքիմիական արտադրանքների, տո է՛լ գորգերի ու մնացած ապրանքների պատժամիջոցներ, է՛լ բավականին հնչեղ ու բարձրագոչ «առավելագույն ճնշման» քաղաքականություն, է՛լ ուր որ է ակտիվ ռազմական գործողությունների սկսում ու տենց լիքը բաներ, տեսավ չէ՛, ճար չկա, հանձնվողը չեն։ Ոչ միայն հանձնվողը չեն, այլև՝

էս մարդիկ էդ ընթացքում նոր հրթիռներ, գերժամանակակից ռմբակոծիչներ ու կործանիչներ, տանկեր, սուզանավեր, կիբեռ-անվտանգության համակարգեր են արտադրում, իրենց ազդեցությունն են մեծացնում Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Եմենում, Բահրեյնում, Աֆղանստանում, հիմա էլ բզբզում են Պակիստանում։

Հա, վերջը, հիմա էլ սկսել են երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի մերձավորագույն շրջապատի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել։ Լավ, սահմանում եք, լավ եք անում, բայց էդ մարդկանց հարցրե՞լ եք, ընդհանրապես, անհանգստացնո՞ւմ է էդ փաստը, իրենց «ոտքերի՞ն է», թե՞ ոնց։

Թե բա՝ պատժամիջոցներ Իրանում 9 բարձրաստիճան անձանց դեմ։

Հ․Գ․ Կից նկարում ներկայիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին և լուսահոգի Հաշեմի Ռաֆսանջանին են, որոնք քննարկում են Թեհրանում ԱՄՆ դեսպանատան դեմ կազմակերպվելիք գործողությունը։

#ՄերհարևանԻրանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել