Գարիկ Պապոյանը, ում մոտ համահաղորդավար է մի մարդ, ով կարողանում է «մատների արանքով ծառայել», երեկ «Լավ երեկո»-ի ժամանակ իր հյուր ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին հարցնում է, թե առաջ պատգամավորներն ինչ-որ անհասկանալի անցյալ ունեին ու ծնվում էին ու գործարար, թաղապետ ու պատգամավոր, ու այսօր այդքան էլ տենց չի, ում հարցնում ենք, ինչ-որ բաների միջով է անցել։

Էն, որ նախորդ պատգամավորների մասին ինքը ճիշտ է, դա փաստ է, բայց «Լավ երեկո»-ի ողջ եթերաշրջանում իրենց հյուր պատգամավորներից էին՝ Էմդոն Մարուքյանը (ով առաջվա պատգամավոր էր) ու Նիկոլ Փաշինյանի աներձագը, ով ծնվել է, դերասան է դարձել, քայլել է ու պատգամավոր է։ Իսկ նախորդներից էր, օրինակ, Սեյրան Սարոյանը, ով Գարրիկի քաշով անցյալ ունի։

Ինչ եմ ուզում ասեմ․ այն փաստը, որ Գարիկը բեսամթ նիկոլական ա, իրանց թույլ չի տալիս, որ էժանագին մանիպուլյացիաներ անի, միակողմանի ու սուբյեկտիվ ներկայացնի իրականությունը պետական բյուջեից սնվող ու պետական բյուջեից ստացված աշխատավարձով ու հեռուստաալիքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել