Armdaily.am-ը գրում է.

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՅԴ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Տարոն Տոնոյանն ու Աշոտ Սիմոնյանն անդրադարձան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրապարակային կեցվածքին։

«Արայիկ Հարությունյանը երեկ փորձեց շարունակել վերջին շրջանում ավանդույթ դարձած գործելաոճը։ Իր հայտարարությամբ նա ևս մեկ անգամ ջրբաժաններ մտցրեց հասարակության, այս անգամ՝ երիտասարդության մեջ՝ որակելով, որ այս պայքարի մեջ կան ազնիվ մղումով երիտասարդներ, որոնց հետ պատրաստ է խնդիրներ քննարկել և դաշնակցական երիտասարդների գործելաոճը անվանեց անդաստիարակ պահվածք։ Ես չգիտեմ, պարոն Հարությունյանի մանկության շրջանում ստացած դաստիարակությունն իր արժեհամակարգով ինչպիսին է եղել, բայց եթե ազգային արժեհամակարգի ոտհահարման դեմ պայքարող երիտասարդներին որևէ մեկն անվանում է անդաստիարակ, ուրեմն խնդիրը պարոն Հարությունյանն իր արժեհամակարգի մեջ պետք է փնտրի։ Պարոն Հարությունյանը կոչ է անում մեր սփյուռքի կառույցի ղեկավարներին գալ և տեր կանգնել հայաստանյան անդաստիարակ դաշնակցականներին։ Ես պարոն Հարությունյանի կարող եմ ասել հետևյալը՝ եթե մեր սփյուռքի կառույցի ղեկավարները գան Հայաստան և մոտիկից ծանոթանան այն ապազգային գործելաոճին, որը Հարությունյանը փորձում է իրականացնել կրթության ոլորտում, կհորդորեն հայաստանյան կառույցի դաշնակցականներին, որ ավելի վճռական լինեն, իրենց գործողություններում ավելի արմատական լինեն և օր առաջ պարոն Հարությունյանին և նման մտածելակերպ ունեցող անձանց դուրս մղել քաղաքականությունից և առհասարակ պետական կառավարման համակարգից»,-նշեց Աշոտ Սիմոնյանը։

Նա ավելորդ համարեց ևս մեկ անգամ խոսել դրսի և ներսի դաշնակցականների գաղափարական կառավարության հանդեպ վերաբերմունքից։

«Դաշնակցությունը միակն է, դաշնակցությունն իր գաղափարական առանցքով միակն է և դրա վառ վկայությունն է վերջին 24 ժամվա ընթացքում բոլոր այն աշխարհասփյուռ երիտասարդական և ուսանողական միությունների արձագանքները, որով միանում են Հայաստանի երիտասարդական միության պայքարին»,-հավելեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել