Աշխարհում սմարթֆոնների վաճառքներն առաջին անգամ աճել են պահանջարկի երկամյա անկումից հետո: Այս մասին հաղորդվում է Strategy Analytics ընկերության նոր հաշվետվության մեջ:

Սմարթֆոնների վաճառքները 2019 թվականի անցյալ եռամսյակում 2 տոկոսով աճել են անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Եթե 2018 թվականի երրորդ եռամսյակում 359,8 միլիոն սմարթֆոն էր վաճառվել, ապա 2019 թվականին այս ցուցանիշն աճել և հասել է 366,3 միլիոնի:

Մասնագետները գտնում են, որ պահանջարկի աճը պայմանավորված է զգալի մրցակցությամբ, գների իջեցմամբ, ինչպես նաև 5G ցանցերին միանալու հնարավորությամբ:

Ամենից շատ այս ցուցանիշի աճի վրա ազդել են Samsung-ի և Huawei-ի վաճառքները: Եթե Samsung-ի վաճառքներն աճել են 8%-ով, ապա Huawei-ի դեպքում այդ ցուցանիշը 29% է: Իսկ iPhone-ի վաճառքները նվազել են 3 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել