Ուելսի Աբերիստուիտից 26-ամյա Ջեսիկա Դեյվիսը արդեն բավականին ժամանակ իր մոդելային կարիերայի «պտուղներն է քաղում», որը նա որոշել էր թողնել անցյալում: Աղջիկն անընդհատ շորթման մեղադրանքներ է ստանում, բայց փաստն այն է, որ նա ևս զոհ է:

Իրականում Ջեսիկան անցյալում բավականին հայտնի մոդել է, որը ճանաչված է դարձել իր անկեղծ լուսանկարների շնորհիվ: Այժմ աղջիկն այլևս դրանով չի զբաղվում, բայց համացանցում հաճախ է տեսնում իր լուսանկարները, և ոչ որպես հիացմունքի առարկա, գրում է The Sun-ը:

Խարդախները կեղծ հաշիվներ են ստեղծում են սոցիալական ցանցերում և ծանոթությունների հավելվածներում՝ պրոֆիլներում տեղադրելով Ջեսիկայի լուսանկարները: Նրանք աշխատում են տարեց միայնակ տղամարդկանց վրա, շահում նրանց վստահությունը և գումար շորթում:

Աղջիկն արդեն սկսում է հուսահատվել, որ երբեք չի ազատվի խարդախներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել