Բրիտանական Մանչեսթեր քաղաքի բնակիչները որոշել են արմատապես փոխել իրենց ապրելակերպը՝ մահացած տատիկի պատճառով, հաղորդում է Daily Mail-ը:

Ծեր կինը մահացել է շաքարախտից, ինչն իր 51-ամյա դստեր համար կենսակերպի փոփոխության խթան է հանդիսացել: Սյու Մաքգիլիվրեյը հասկանալով, թե ինչ ճակատագիր է սպասում իրեն՝ որոշել է առողջ ապրելակերպ վարել:

Մաքգիլիվրեյին աջակցել է նրա 56-ամյա ամուսինը՝ Ռոյը, ինչպես նաև երկու որդները՝ 24-ամյա Բենը և 28-ամյա Սայմոնը:

Ընդամենը վեց ամիս ճիշտ սնվելուց և մարզասրահ հաճախելուց հետո ընտանիքն անճանաչելիորեն փոխվել է: Սյուն նիհարել է 22 կիլոգրամով, իսկ նրա ամուսինը՝ 12.7: Որդիները շատ չեն նիհարել, բայց սլացիկ կազմվածք են ձեռք բերել:

Ընտանիքի ծանոթները, որոնք վեց ամսվա ընթացքում չէին հանդիպել նրանց, նշել են, որ նրանք անճանաչելիորեն փոխվել են: Մաքգիլիվրեյը հրաժարվել է արագ և վնասակար սննդից, ինչպես նաև օգտվել է անձնական մարզչի ծառայություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել