Էսօր մանրամասն հորիցս ճշտել եմ, թե Լեննագանի մեր տան կռիշը երբ, ինչ միջոցներով ու ինչից դրդված ենք փոխել: Իրան փաստերով ապացուցել եմ, օր երբեք ոչ մի կուսակցության, առավել ևս՝ ՀՀԿ-ի անդամ չեմ եղել: Էրեխեքիցս ճշտել եմ, թե վերջին անգամ ո՞ր հավաքած գումարով է մեկը գնել փլեյսթեյշնի FIFA 2020-ը, մյուսը՝ Թոյֆըլի գիրք: Մորիցս ստացել եմ հիմնավոր երաշխիքներ, որ բաստուրմի համար նախատեսված միսը ձեռք է բերում էկոլոգիապես մաքուր ղասաբից, որը երբեք ոչ մի կոռուպցիոն գործարքի մեջ չի նկատվել:

Ֆսյո, մենք պատրաստ ենք ԱԱԾ-ի այցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել