ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի կալանավորման դեմ մեր կողմից բերված վերաքննիչ բողոքի քննությունը իրականացնելու է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը: Դատական իշխանության ինքնուրույնության (ինքնուրույնության, այլ ոչ թե անկախության) վերջին բաստիոններից էր վերաքննիչ քրեական դատարանը: Այս գործի քննությունը ցույց կտա, թե արդյոք <Նոր Հայաստանում> առհասարակ հնարավոր է ինքնուրույն դատարանի գոյությունը, թե՝ ոչ: Ցավով պետք է նշեմ, որ մի քանի դատավորների նկատմամբ համացանցային հարձակումները, ինչպես նաև ակնհայտ անհիմն քրեական հետապնդումները, գրեթե զրոյացրել են դատական իշխանությունը մեր երկրում: Այսպիսի իրավիճակ եղել է մեկ էլ <լուսահոգի> ժողդատարանների օրոք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել