Ուրեմն, ըստ իս, մեր հեռուստատեսության ամենառեյտինգային ու ամենահավես հաղորդման՝ «Երգիր, թե կարող ես»-ի հեղինակ ու վարող Վաչե Թովմասյանը որոշեց իր հաղորդման ռեյտինգն օգտագործի ու իրա կողմից պրոդյուսինգ արվող երգչին՝ Գոշին, դարձնի հայտնի, բայց ինքն էլ խայտառակ եղավ, էդ տղեն էլ, քանի որ ոչ մի ձև չկարողացավ նորմալ խաղա, ոչ մի ձև չկարողացավ նորմալ երգի, ոչ մի ձև չկարողացավ ոչինչ գուշակի, իսկ խեղճ Վաչեն վիզ էր դնում ու հումորով փորձում էր դզել իրա սանի սխալները, բայց, ցավոք, չստացվեց։

Կարելի է համարել, որ «Երգիր, թե կարող ես» հաղորդաշարի երկու եթերաշրջանի ամենաչհաջողված հաղորդումը եղավ։

Սա թող դաս լինի Վաչեի համար, որպեսզի մի կրակոցով չփորձի երկու նապաստակ սպանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել