Այսօր Կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիաները լուսաբանելու ընթացքում Analitik.am-ի լրագրողին և օպերատորին մոտեցել է մի քաղաքացի և ցույց տվել դանակ՝ սպառնալով և խանգարելով նրանց գործունեությանը: Լրագրողը տեղյակ է պահել ոստիկաններին, որ քաղաքացու մոտ դանակ կա, սակայն ոստիկանները ցուցաբերել են անգործություն, ոչինչ չեն արել՝ ասելով, որ եղածն ընդամենը «խոհանոցային» դանակ է: Մի փոքր ուշ կներկայացնենք տեսանյութ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել