Տհաճ հոտ բերանից

Հավանաբար, ամենաակնհայտ պատճառն է։ Շատ տղամարդիկ համարձակության համար մեկ բաժակ ոգելից են խմում և ծխում են, որպեսզի հավաքեն իրենց մտքերը, որից հետո կնոջը հրավիրում են պարելու։ Հենց այդ ժամանակ էլ նրանք նախատեսում են առաջին անգամ համբուրվել։

Լայն բացված աչքեր

Խնդիրն այն է, որ հաբուրվելու ժամանակ բացված աչքերը ցույց են տալիս մարդու կեղծավորությունը։ Ուղեղը միաժամանակ չի կարող մշակել վիզուալ ինֆորմացիան և համբույրից առաջացած զգացողությունները։

Ձեռքեր

Անփորձ տղամարդկանց մոտ առաջին անգամ համբուրվելիս ստուպոր է առաջանում։ Այնպիսի տպավորություն է, որ հենց այդ պահին նրանց մոտ մարմնի առանձին հատվածներ պարալիզացվում են։

Լարված շուրթեր

Լարված շուրթերը կարող են շփոթեցնել զուգընկերոջը։ Հնարավոր է, որ դուք ամաչում եք, կամ ձեզ հաճելի չէ համբուրվել լեզվով, կամ ինչ-որ այլ բան է ձեզ խանգարում։ Հաբույրի ժամանակ շուրթերը պետք է թուլացած լինեն և ակտիվորեն մասնակցեն գործընթացին։

Հիվանդ շուրթեր

Հերպեսը կամ ճաքած շուրթերը հակասեքս են։ Նախորոք հոգ տարեք ձեր շուրթերի մասին։ Մի փոքր հիվանդությունը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Ամենաքիչն այն հիգիենիկ չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել